ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆԸ

10/23/2009
Հոկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում կայացավ  Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին և Աբովյան քաղաքի հիմնադրման 46-ամյակին նվիրված տոնախմբությունը: Միջոցառմանը հրավիրված էր ԲՀԿ նախագահ, բարեգործ Գագիկ Ծառուկյանը:


Տոնախմբությունը մեկնարկեց Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված քաղաքի մուտքի նորակերտ կոթողի բացումով:  Այնուհետև Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ուղևորվեց դեպի քաղաքի նորակառույց մանկական  զբոսայգի: Կայացավ մանկական զբոսայգու բացման արարողությունը, այն վերանորոգվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:



Իսկ ժամը 15:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեկնարկեց համաքաղաքային տոնախմբությունը, որը եզրափակվելու է մեծ համերգով, խաղարկությամբ և հրավառությամբ: