ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ
10/08/2009
Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Երևանի oլիմպիական հերթափոխի պետական քոլեջ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմավորեց քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանը: Օրակարգում էր հանդիպում հայազգի մրցանակակիր մարզիկների և մարզիչների հետ, ինչպես նաև Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի փառքի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Հարգելի ուսուցիչներ, ձեր աշխատանքը գնահատվում է, մենք ստեղծում ենք բոլոր պայմանները Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի համար, պահանջում ենք նաև արդյունքներ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ նախագահը քոլեջի համար անակնկալ էր պատրաստել: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական քոլեջին նվիրեց ավտոբուս, ինչպես նաև 4 միլիոն դրամ, որից 2 միլիոնը նախատեսված է ուսուցչական անձնակազմի համար, իսկ մնացյալ գումարը հատկացվելու է ուսանողներին որպես կրթաթոշակ և աջակցություն:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար քոլեջի տնօրինության որոշմամբ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց ոսկե մեդալով և «Առատության եղջյուր» գավաթով:
ՀԱՕԿ նախագահը Օլիմպիական քոլեջի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանի ուղեկցությամբ մասնակցեց նաև Օլիմպիական քոլեջի փառքի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Մեծարգո հյուրին խնդրեցին առաջինը մաղթանքներ գրել թանգարանի պատվո գրքում:
Միջոցառման պաշտոնական ավարտից հետո կայացավ հյուրասիրություն: