ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
07/16/2009
Խորապես ցավակցում եմ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման պատճառով զոհված մեր հայրենակիցների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների անժամանակ մահվան կապակցությամբ: Կիսում եմ զոհվածների հարազատների անսահման վիշտը, և այս դժվար պահերին գոտեպնդվելու և ցավը հաղթահարելու համար մաղթում եմ հոգու արիություն, կամք, ուժ և տոկունություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան