ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ
06/17/2009

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կարևորելով հայ գործարարների ներգրավումը Բելառուսի շուկայում, նշել է, որ Բելառուսը մի շարք առաջարկներ ունի Հայաստանին: «Բելառուսը պատրաստ է լայն արտոնություններ տրամադրել հայ գործարարներին: Եթե հայ գործարարները Բելառուսում արտադրություն կազմակերպեն, մենք նրանց համար շահութաբեր պայմաններ կստեղծենք»,-նշեց Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ քայլեր են կատարվելու հայ և բելառուս գործարարների միջև կապերն ավելի ամրապնդելու համար: «Հայաստանը և Բելառուսը միշտ էլ բարեկամական հարաբերություններ են ունեցել: Մենք ցանկանում ենք ավելի ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական կապերը: Քայլեր ենք կատարում հայաստանյան արտադրության ապրանքները արտահանելու Բելառուս»,-նշեց գործարար Գագիկ Ծառուկյանը:
Բելառուսը Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից է՝ ներկրման ծավալներով զբաղեցնելով ԱՊՀ երկրներում չորրորդ տեղը՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից հետո: