ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ներկաներին ողջունեց և աջակցության համար
շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը
գլխավորող, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ նշելով, որ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ջանք և եռանդ չի խնայելու
մայրաքաղաքն առավել բարգավաճ, անվտանգ և բարեկեցիկ դարձնելու համար:

Ելույթով ԲՀԿ նախընտական ծրագրի շնորհանդեսն ամփոփեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Սիրելի երևանցիներ, մայիսի 31-ին դուք առաջին անգամ կընտրեք Երևանի քաղաքապետին: «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է այս ընտրություններին՝ վստահ լինելով, որ Երևանի զարգացման մեր առաջարկած ծրագիրը և թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են մայրաքաղաքը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երևանցիների կենցաղը՝ առավել հարմարավետ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի երևանցու շահերի պաշտպանությունը: