Համագումարներ

Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

Համագումարի ընդունած որոշումները պարտադիր են կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և անդամների համար: Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ  կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար:

2023 թվականի հունիսի 15-ին տեղի է ունեցել ԲՀԿ հերթական 12-րդ համագումարը

ԲՀԿ համագումարին մասնակցում  էին Կուսակցության  տարածքային ստորաբաժանումների կողմից ընտրված բոլոր թվով 175 պատվիրակները, հյուրեր։ Օրակարգում ներառված էին  ԲՀԿ նախագահի ընտրության, ԲՀԿ Քաղաքական խորհրդի ընտրության, ԲՀԿ Վերստուգիչ հանձնաժողովի ընտրության հարցերը, ԲՀԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատումը, ԲՀԿ մշտապես գորրծող ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը, ինչպես նաև ԲՀԿ ՎԵրստուգիչ Հանձնաժողովի հաշվետվության, Կուսակցության տարածքային ստորաբաժանումների նախորդ համագումարի հաջորդած ժամանակահատվածի աշխատանքների հաշվետվության ներկայացումը։ 

2021 թվականի հուլիսի 7-ին տեղի է ունեցել ԲՀԿ հերթական 11-րդ համագումարը 

Համագումարին մասնակցում էին ԲՀԿ տարածքային կառույցներից ընտրված 120 պատվիրակներ: Օրակարգային հարցերն էին՝ կուսակցության առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ԲՀԿ քաղխորհրդի նոր կազմի հաստատումը և ԲՀԿ քաղխորհրդի քարտուղարի ընտրության հարցը:

2019 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել ԲՀԿ հերթական 10-րդ համագումարը

Համագումարին մասնակցում էին կուսակցության  տարածքային կառույցներից ընտրված 130 պատվիրակները։ Օրակարգային հարցն էր՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի նոր կազմի հաստատումը: 

2017 թվականի փետրվարի 10-ին տեղի է ունեցել ԲՀԿ հերթական 9-րդ համագումարը 

Համագումարին մասնակցում էին կուսակցության բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները։Օրակարգի միակ հարցը՝ ԲՀԿ նախագահի և քաղաքական խորհրդի նախագահի ընտրությունն էր։Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց ԲՀԿ նախագահ և ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ։


2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։  ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։   
Համագումարից հետո հրավիրվել է  ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ  է ընտրել Վարդան Վարդանյանին։ 


2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը

Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանը Կուսակցության համար հագեցած է եղել քաղաքական իրադարձություններով: 

Կարդալ ավելին


2012 թվականի մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը,  «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։

Կարդալ ավելին


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության 5-րդ համագումարը կայացավ 2011թ.-ի փետրվարի 12-ին: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
Համագումարում «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը:


Կուսակցության չորրորդ համագումարը կայացավ 2009թ.-ի փետրվարի 12-ին: Մասնակիցներին ողջունեցին պետության բարձրաստիճան պաշտոնյաներ և արերկրից ժամանած հյուրեր: Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում: Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:


Երրորդ արտահերթ համագումարը անցկացվել է 2007 թ.-ի փետրվարի 15-ին: Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց Կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, հաստատվեց Կուսակցության նոր խմբակցության կազմի նախագիծը: Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ: Համագումարը նաև ընտրեց Կուսակցության քաղաքական խորհրդի 35 և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներ:  


ԲՀԿ երկրորդ համագումարը կայացել է 2006 թ.-ի մայիսի 13-ին: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին: 


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2004 թ.-ի ապրիլի 30-ին, որտեղ Կուսակցության հիմնադիր և նախագահ է Գագիկ Ծառուկյանը:,: