ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ 13 ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐՈՎ
03/03/2009

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզիկներին հանձնեց վկայագրերն ու կրծքանշանները և շնորհավորեց երիտասարդներին: Այսուհետև մարզիկներ Սերգեյ Սևյանը (Ուշու), Սասուն Հայրապետյանը (Ուշու), Արսեն Սարգսյանը (Հեռացատկ), Լիլիթ Պողոսյանը (Սամբո), Վաչիկ Վարդանյանը (Սամբո), Ժաննա Վարդանյանը (Սամբո), Էմին Ասլանյանը (Սամբո), Ռուբեն Ալեքսանյանը (Ծանրամարտ), Առաքել Միրզոյանը (Ծանրամարտ), Արամ Անդրիկյանը (Ծանրամարտ), Արա Խաչատրյանը (Ծանրամարտ), Էդուարդ Համբարձումյանը (Բռնցքամարտ) և Ցոլակ Անանիկյանը (Բռնցքամարտ) միջազգային կարգի սպորտի վարպետներ են: