«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻՅԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ԲՀԿ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

02/12/2009

Հարգելի ընկերներ, գործընկերներ,

Ընդունեք մեր անկեղծ ողջույնի խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի կապակցությամբ: Վերջին տարիների ընթացքում կուսակցությունն ամրապնդել է իր դիրքերը որպես երկրի առաջատար քաղաքական ուժերից մեկը, որ կարող է հաջողությամբ լուծել կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներ:

Անկեղծ հավաստում եմ, որ կուսակցական ներկայիս ֆորումը կարձանագրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության կարևոր փուլը, խթան կհանդիսանա կուսակցության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման գործում՝ ուղղված երկրի հետագա զարգացմանը և բարգավաճմանը: 


Վստահ եմ, որ «Եդինայա Ռոսիյա» կուսակցության և ձեր կուսակցության միջև երկխոսությունը կզարգանա և էական արդյունք կարձանագրի ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, կծառայի խաղաղության և անվտանգության ամրապնդման գործընթացին: 

 Թույլ տվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության չորրորդ համագումարի մասնակիցներին և հյուրերին, կուսակցության բոլոր անդամներին մաղթել հաջողություն և արդյունավետ աշխատանք:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ,

Բ.Ն. ԳՐԻԶԼՈՎ