«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

02/12/2009
Ողջունելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝  Քաղխորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի գործունեությունը:  Հաշվետու ժամանակաշրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թեւի կառույցները ուժեղացել ու հզորացել են: ԲՀԿ Քաղխորհրդի անդամը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարախոսությանը սատարող երիտասարդները միշտ զգացել են ավագ ընկերների եւ առանձնապես քաղաքական առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամենօրյա հոգատարությունն ու աջակցությունը:

«Մենք անընդհատ աշխատում ենք մեր մասնագիտական ու գիտական որակավորման բարձրացման վրա: Մեր հանձնաժողովի անդամների մեծ մասը գիտության թեկնածուներ են, իրենց ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- ելույթում նշեց ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Վահե Էնֆիաջյանը:
 
Զեկուցողը բարձր գնահատեց ԲՀԿ երիտասարդական թեւի  եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջեւ համագործակությունը: Նա տեղեկացրեց, որ արդեն հազարից ավելի ուսանողներ աջակցություն են ստանում այդ հիմնադրամից, իսկ մի քանի հազար ուսանողներ անվճար օգտվում են ավտոբուսներից, անհրաժեշտության դեպքում ստանում բժշկական օգնություն:

Ավարտելով ելույթը՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին երիտասարդության նկատմամբ ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար: