ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԺԱՄԱՆԵՑ ԶԱԳՐԵԲ
Ծավալված ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները: Զրուցակիցները մասնավորապես կարևոր են համարել երկու երկրների առաջատար բիզնես-խմբերի գործակցության հնարավորությունները, որոնք կարող են ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության ու շինանյութերի արտադրության, առևտրի և այլ ոլորտներում: Կողմերը շեշտել են, որ երկու երկրներներում էլ հետաքրքրություն կա միմյանց՝ արագ զարգացող տնտեսությունների ու տնտեսվարման մեթոդների նկատմամբ: Առանձնակի անդրադարձ է եղել զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու խնդրին` մասնավորապես երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների պոտենցիալը առավելագույնս միմյանց նպատակաուղղելու հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել կապերը երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միջև:
Գագիկ Ծառուկյանը, որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, առաջարկել է իրականացնել առաջավոր փորձի փոխանակում, մարզիկների համատեղ մարզական հավաքներ: Կողմերը նշել են, որ Հայաստանի հավաքականի` Պեկինի օլիմպիական խաղերում նվաճած բազմաթիվ պարգևները Հայաստանին իրավամբ ապահովում են բարձր վարկանիշ:
Դեկտեմբերի 17-ին Խորվաթիայի նախագահ Ստեփան Մեսիչը պաշտոնական ճաշկերույթ է տվել Գագիկ Ծառուկյանի պատվին: