ԵՐԲԵՔ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՎԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐԸ ՆԱԽԱՊԵՍ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԼՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ
12/10/2008
Հարցազրույց «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ: Աղբյուր՝ «Իրավունք դե Ֆակտո» շաբաթաթերթ:
- Պարոն Ծառուկյան, խորհրդարանի վերջին քառօրյայում բուռն քննարկումների արժանացավ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ըստ ընդդիմության, այս նախագծով իշխանությունները պարզապես ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
- Նախագծում առաջարկվող փոփոխության խնդիրը մեկն է, որպեսզի կառավարությունը լիազորություն ունենա պետական-հանրային կարեւորության հարցերի վերաբերյալ անցկացնել խորհրդատվական հանրաքվե։ Եվ ես ուղղակի կոռեկտ չեմ համարում այս նախագծի ենթատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը շահարկելը։ Ի վերջո, հանրաքվեն ժողովրդավարության շատ կարեւոր գործիք է, և դրան ընդդիմանալը ինձ համար հասկանալի չէ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, կրկին պետք է ասեմ, որ հարցի վերջնական լուծումը պետք է լինի այնպիսին, որ իր թիկունքում ունենա Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների անվերապահ աջակցությունը։ Վստահ եմ՝ այդպես էլ լինելու է։ Այնպես որ, պատասխանատվությունից որեւէ մեկը չի խուսափում, որովհետեւ Արցախի հարցը մեր բոլորի և մեզանից յուրաքանչյուրի հարցն է։
- Պարոն Ծառուկյան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Երեւանում վերջերս հրավիրած ասուլիսում բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց և նույնիսկ չբացառեց, որ եթե մինչև հունվար չլուծվեն մասնավորապես կալանված անձանց հարցերը, ապա Հայաստանի պատվիրակությունը լուրջ խնդիրներ կունենա ԵԽԽՎ-ում` ընդհուպ մեր պատվիրակությանը ձայնից զրկելը։ Ինչպե՞ս եք գնահատում Համմարբերգի վերջին հայտարարությունը։
- Մի բան մենք պետք է հստակ գիտակցենք. մեր երկիրը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, որդեգրել է եվրոպական արժեքային համակարգը, և դա մեր ընտրությունն է։ Մենք ընդունել ենք այդ կառույցի խաղի կանոնները և պետք է առաջնորդվենք այդ արժեհամակարգով։ Եվ կարող եք վստահ լինել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, ինչպես նաև կոալիցիան ունեն քաղաքական անհրաժեշտ կամք՝ կատարելու այդ կառույցի առաջ մեր երկրի ստանձնած պարտավորությունները։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ հունվարին հնարավոր պատժամիջոցների կիրառմանը, ապա հույս ունեմ, որ նման բան չի լինի, եւ որոշ խնդիրների լուծումը պարզապես ժամանակ է պահանջում։ Այնպես որ, եկեք իրավական դաշտի գործառույթների մեջ չմտնենք եւ կանխակալ գնահատականներ չտանք։ Ի դեպ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը դրական եւ լուրջ քայլ է համարել փաստահավաք խմբի ստեղծումը, ինչը ես եւս դրական քայլ եմ համարում՝ մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրման եւ բացահայտման առումով։
- Պարոն Ծառուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված հայտնի Մայնդորֆյան հռչակագիրը։
- Հռչակագրի ստորագրումը ես կարեւորում եմ մի քանի տեսակետից. նախ այդ հռչակագրով կողմերը հստակ արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով, և այն ռազմական լուծում չունի։ Երկրորդ` մեկ անգամ ևս հաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես Մինսկի խմբի համանախագահող երկրների մանդատի շրջանակում, և Ադրբեջանի ջանքերը՝ կոնֆլիկտը տեղափոխել այլ ատյան, ընդունելի չեն։ Եվ երրորդ՝ այդ հուշագրով ուղղակի ցրվեցին որոշ քաղաքական ուժերի այն կասկածները, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ներգրավվելու է որպես միջնորդ կողմ։ Ահա այս սկզբունքները հաշվի առնելով` ես իրապես կարեւորում եմ 94-ի հրադադարի փաստաթղթի ստորագրումից 14 տարի անց Մոսկվայում երեք երկրների նախագահների միջև ստորագրված այս հռչակագիրը։
- Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ, որեևէ փաստաթուղթ չի կարող լինել լիարժեք։
- Իհարկե, մենք պետք է հասնենք նրան, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, և հասկանալի է, որ խաղաղ կարգավորման վերջնական փաստաթղթի տակ պետք է լինի նաև ԼՂՀ իշխանության ստորագրությունը։ Վերջերս ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ինքը հայտարարեց, որ համաձայն չէ, թե Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ չի մասնակցում բանակցություններին։ Այն, որ համանախագահները, ամեն անգամ տարածաշրջան գալիս, այցելում են նաև Ստեփանակերտ, բանակցում ԼՂՀ իշխանությունների հետ, դա նշանակում է, որ ԼՂՀ-ն դուրս չէ բանակցային պրոցեսից։ Ի դեպ, նախօրեին Մեթյու Բրայզան ևս չհերքեց, որ մի ինչ-որ պահի Ղարաբաղը կարող է դառնալ բանակցային գործընթացի մասնակից։ Ինչ վերաբերում է վերջնական փաստաթղթին, ապա մի բան հստակ է. երբեք չի ստորագրվելու որեւէ փաստաթուղթ, որը նախապես արժանացած չի լինելու ԼՂ եւ Հայաստանի ժողովուրդների աջակցությանը։ Դրանում կարող եք վստահ լինել։
- Խորհրդարանին ներկայացված մաքսային-հարկային փաթեթի շուրջ ԲՀԿ-ն կարծես թե ունի վերապահումներ` նշելով, որ այն հարվածում է միջին և փոքր բիզնեսին։ Ի՞նչ վերապահումներ ունեք նախագծի վերաբերյալ։
- Այո, ԲՀԿ-ն այս նախագծի շուրջ ունի իր հիմնավորված վերապահումները, քանզի փոքր եւ միջին ձեռներեցության այն ոլորտների համար, որոնք ընդգրկում են մեծ թվով աշխատատեղեր, առաջարկվող նախագծով հարկային այնպիսի ռեժիմ և պայմաններ են սահմանվում, որոնք հանգեցնելու են հարկային բեռի նկատելի մեծացմանը, ինչի հետևանքը լինելու է տվյալ հարկատեսակով հարկվողների գործունեության խոչընդոտումը։ Սա ուղղակի հարված է լինելու միջին և փոքր ձեռներեցությանը, և դա է պատճառը, որ նախագիծն այս տարբերակով մեզ համար ընդունելի չէր։ Նախագծում որոշակի մեղմացումներ են անհրաժշետ, և այդ խնդիրները մեր խմբակցության պատգամավորները այժմ քննարկում են կառավարության ներկայացուցչի հետ։ Կարծում եմ՝ փոխզիջումների պարագայում կկարողանանք գալ երկուստեք ընդունելի տարբերակի: