ԲՀԿ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

05/07/2007
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, ստանձնելով բարձր պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների առջև, 2007 թվականի մայիսի 12-ին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների՝ ԲՀԿ նախընտրական հիմնադրույթներին և կուսակցության ծրագրին տեղյակ լինելու իրավունքը և անհրաժեշտությունը, կառուցել է իր նախընտրական քարոզարշավը՝ շեշտադրում կատարելով հասարակության լայն ընտրազանգածների հետ անմիջական շփման անհրաժեշտությանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության անդամների ու համակիրների հետ միասին հանդիպել է ՀՀ քաղաքացիներին Երևանում և մարզերում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեծապես խրախուսել է նաև Հայաստանի հեռավոր և սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիների՝ իրենց ընտրական իրավունքին ծանոթ լինելը և քաղաքական կյանքին մասնակցելը:

11 Ապրիլ 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: ՀՀ քաղաքացիներին ներկայացվեց ԲՀԿ կուսակցության նախընտրական ծրագիրը:

18 Ապրիլ 2007- Կայացավ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը Գյումրի քաղաքի ուսանողների և մտավորականների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ պատրաստ է ընդունելու ՀՀ քաղաքացիների առաջարկները:

21 Ապրիլ 2007- ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպել են Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և կուսակցության ներկայացուցիչներին Դավիթաշեն համայնքում ողջունել և դիմավորել են մեծ ոգևորությամբ:

22 Ապրիլ 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության Քաղաքական խորհրդի անդամներն ու համակիրները հանդիպել են Արաբկիր համայնքի բնակչությանը: Այստեղ ևս հանրահավաքին ներկա բնակչությանն են ներկայացվել ծրագրային հիմնադրույթներն ու կուսակցության նպատակային խնդիրները:

21 Ապրիլ 2007- ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և կուսակցության համակիրների նախընտրական քարոզարշավի հերթական հանդիպումը կայացավ Սպիտակ քաղաքում, որտեղ նրանց դիմավորեցին առանձնահատուկ ջերմությամբ, ծափողջույններով և կուսակցության կարգախոսերը վանկարկելով:

28 Ապրիլ 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ, հանդիպել Գավառ և Մարտունի քաղաքի բնակիչների հետ, կիսել նրանց խնդիրները և ունկնդրել առաջարկությունները:

29 Ապրիլ 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում սահմանամերձ քաղաքների բնակիչներին:

30 Ապրիլ 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ հանդիպել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներին:

1 Մայիս 2007 - Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ հանդիպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի և Երևանի Քանաքեռ թաղամասի բնակիչների հետ:

3 Մայիս 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և Քաղաքական խորհրդի անդամներն ու կուսակցության ներկայացուցիչները այցելել են Շիրակի մարզ:

6 Մայիս 2007- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ: Հանդիպման սկզբում մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել վերականգնված «Մեծ շատրվանների» բացումը:

7 Մայիս 2007- Հանրապետության բոլոր մարզերում ու քաղաքներում կազմակերպվում են ընտրողների հետ վերջին հանդիպումները: Մայիսի 7-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում բազմահազար քաղաքացիների հետ է հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ու շնորհակալություն հայտնել ԲՀԿ կուսակցությանն աջակցելու, ծրագրային հիմնադրույթներին ծանոթանալու համար: