Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալու ընտրություն չէ. Նաիրա Զոհրաբյան

09/20/2018

«Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալու ընտրություն չէ, սեպտեմբերի 23-ն ընտրություն է խոսքի և գործի միջև», - Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ ավագնու մի քանի կիլոմենտրանոց քայլարշավի ընթացքում թեկնածուները փոքր կենտրոնի բնակիչներին են ներկայացրել Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս կարգախոսի և ԲՀԿ նախընտրական ծրագրի բոլոր մանրամասները: