Նաիրա Զոհրաբյան. Խորհրդարանը ցանկանում է ծածուկ՝ քաղաքային ընտրությունների քողի տակ կարեւոր օրենքներ ընդունել

09/26/2016

Խորհրդարանը ցանկանում է ծածուկ կարեւոր օրենքներ ընդունել՝ քողարկվելով քաղաքային ընտրություններով: Այս մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ արտահերթ նիստը, որի օրակարգում են ընդգրկվել մի շարք կարեւոր օրենքներ, կառավարության կողմից հենց այն ժամանակ է առաջարկվել, երբ քաղաքական ուժերն զբաղված են հոկտեմբերի 2-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին պատրաստվելով, այդ թվում՝ Գյումրիում եւ Վանաձորում: «Կառավարությունը որոշել է որսալ հարմար պահը: Բայց այդ խորամանկությունը սպիտակ թելով է կարված»,- ասել Զոհրաբյանը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առարկել է. «Հետո ի՞նչ, որ տեղական ընտրություններ են: Դրանք ի՞նչ է՝ առաջի՞ն անգամ են տեղի ունենում: Ի՛նչ է՝ հիմա խորհրդարանը պիտի դադարի՞ աշխատել, որպեսզի դրանք պատրաստվեն»:

 

http://news.am/arm/news/348346.html