Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս Գեղարվեստի Պետական Ակադեմիայի խորհրդի կազմից

08/17/2016

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին եւ տեղեկացրել է, որ դուրս է գալիս Գեղարվեստի Պետական Ակադեմիայի խորհրդի կազմից։ Նաիրա Զոհրաբյանը Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտորին ուղղված նամակում նշել է, որ պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի որեւէ ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, եւ ԲՈՒՀ-երը պետք է ունենան իրական եւ ոչ իմիտացիոն ինքնավարություն։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը կոչ է արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին եւ կուսակցական բարձրաստիճան անձանց, ովքեր ներկայացված են այս կամ այն ԲՈՒՀ-ի խորհրդի կազմում, դուրս գալ նշյալ խորհուրդներից։   ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյան 

 http://www.aravot.am/2016/08/17/726875/