ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ՝ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿՈՎ»

04/01/2009
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների մասին սոցիոլոգիական կանխատեսումներից մեկին, նշեց, որ շատ լավ գիտի այդ «սոցիոլոգիական հետազոտությունների ֆինալը», որ այդ կանխատեսումները հնամաշ PR տեխնոլոգիաներ են, և ժամանակն է ավարտել տարբեր ճաշակների հարմարեցված և պատվիրված հարցումների էպոպեան: Դրանք ունեն քարոզչական զրոյական ներգործություն և զուրկ են որևէ լուրջ հիմնավորումներից:  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաշալի գիտի, թե որ կուսակցությունն իրականում ինչ վարկանիշ ունի Երևանում, և չկասկածելով մեր հանդեպ երևանցիների ունեցած հանրային վստահությանը՝ մենք այս ընտրություններին մասնակցում ենք հստակ հաղթելու նպատակով»,-նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: