Ճամբարակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար

09/07/2019

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ճամբարակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ներկա ու նախկին պատգամավորներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ։ ԲՀԿ Ճամբարակի գրասենյակում տեղի է ունեցել ևս երկու կարևոր իրադարձություն։ Տեղի ազատամարտիկներին են փոխանցվել Գագիկ Ծառուկյանի ուղարկած նվերները, կայացել են նաև ԲՀԿ կանանց խորհրդի տարածքային կառույցի ղեկավարի ընտրությունները։