ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

05/02/2009
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ներկաներին ողջունեց և աջակցության համար
շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը
գլխավորող, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ նշելով, որ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ջանք և եռանդ չի խնայելու
մայրաքաղաքն առավել բարգավաճ, անվտանգ և բարեկեցիկ դարձնելու համար:


ԲՀԿ նախընտրական համալիր ծրագիրը իրենց ելույթներում համառոտ ներկայացրեցին ԲՀԿ թեկնածուներ, ԵՏՊՀ պրոֆեսոր Միքայել Մելքումյանը,  ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանը, ԵՊՀ դասախոս Մարգարիտա Մաթևոսյանը, ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: Զեկուցողները նշեցին, որ մայրաքաղաքի համար առաջնային է Երևանի վարչական բոլոր շրջանների համաչափ զարգացման ապահովումը, համայնքային գույքի արդյունավետ տնօրինումը, ինչպես նաև քաղաքապետարանի գործունեության նկատմամբ ավագանու վերահսկողական գործառույթների լիարժեք իրականացումը:

Ելույթով ԲՀԿ նախընտական ծրագրի շնորհանդեսն ամփոփեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:  «Սիրելի երևանցիներ, մայիսի 31-ին դուք առաջին անգամ կընտրեք Երևանի քաղաքապետին: «Բարգավաճ Հայաստանը» մասնակցում է այս ընտրություններին՝ վստահ լինելով, որ Երևանի զարգացման մեր առաջարկած ծրագիրը և թիմը, որը մասնակցելու է ընտրություններին, ի զորու են մայրաքաղաքը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ, իսկ երևանցիների կենցաղը՝ առավել հարմարավետ»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահը՝ հավելելով, որ քաղաքային իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է լինի երևանցու շահերի պաշտպանությունը: