Ծառուկյանը որպես ընդդիմադիր կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին․ Զոհրաբյան

12/05/2016

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն՝ «մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:

«Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է, ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով՝ շատ կարճ ժամանակում էդ ամենը պարզ կլինի», - ասաց Զոհրաբյանը:

«Ազատության» հարցին՝ հաշվի առնելով, որ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարելի՞ է ասել, որ նա կրկին կգլխավորի ԲՀԿ-ն, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Դա եղել է մեր առաջարկությունը, որպեսզի Ծառուկյանը կրկին գլխավոր ԲՀԿ-ն, բայց Ծառուկյանը ինքը հրապարակայնորեն հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի բոլոր հարցերին»:

«Ազատության» մեկ այլ հարցին ի պատասխան Զոհրաբյանը հերքեց, թե Ծառուկյանը իր վերադարձը համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունը քաղաքականությանը:

Հարցին էլ՝ նա վերադառնում է որպես ընդդիմադի՞ր, ԲՀԿ նախագահը պատասխանեց․ - «Այո, ԲՀԿ-ն իր քաղաքական կողմնորոշումը չի փոխել և չի փոխի: Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեր երկրում լրջագույն փոփոխություններ կատարելու նպատակով»:

http://www.azatutyun.am/a/28156611.html