Իտալական հայտնի հեռուստաընկերությունն անդրադարձել է Պեդրո Ագրամունտի և հայ պատգամավորների սկանդալին

11/23/2016

Իտալական հանրահայտ ՝ RAI հեռուստաընկերությունը 55 րոպեանոց սկանդալային հեռուստաֆիլմ է պատրաստել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դատավարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվել է և նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կառավարության կողմից 2. 400.000 դոլար կաշառք ստանալու համար ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգն իրականացնելու և այդ երկրի շահերը սպասարկելու նպատակով: Ֆիլմում սկանդալային բացահայտումներ կան նաև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի և Լուկա Վոլոնտեի հանցավոր կապի մասին, որոնք միասին ֆինանսավորվել են Ադրբեջանի կողմից ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղաքական շահերի սպասարկման համար: Այս ֆիլմը ոչ միայն Իտալիայում, այլև ՝ եվրոպական երկրներում մեծ տարածում է ստացել և չի բացառվում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում եվրոպական տարբեր պատվիրակությունների կողմից բարձրացվի ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Ֆիլմում ներառված են նաև կադրեր հայ պատգամավորների և Պեդրո Ագրամունտի հայտնի բանավեճից, որը տեղի ունեցավ աշնանային նստաշրջանի ժամանակ, երբ Պեդրո Ագրամունտը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, հայ պատգամավորներին զրկեց ձայնի իրավունքից ՝ թույլ չտալով խոսել իր ընկեր Լուկա Վոլոնտեի կաշառվածության մասին:   

 

 

http://elq.am/228688.html