Ինչո՞ւ պետք է պատգամավորը օգտվի խմբակցության իրավունքներից, եթե աջ ու ձախ վարկաբեկող հարցազրույցներ է տալիս. Զոհրաբյան

12/15/2016

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար բաց է մնում այն հարցը, թե ինչու է խմբակցությունից դուրս եկած պատգամավորը շարունակում օգտվել խմբակցություններին տրված լիազորություններից, եթե անդադար վարկաբեկում է այդ խմբակցությանը:

«Պարոն Սահակյանը, Դուք չանձրադարձաք այն խնդրին, որ եթե Ազգային ժողով գալուց հետո պատգամավորը հասկանում է, որ իր վեհ գաղափարները չեն համապատասխանում խմբակցությունների գաղափարներին եւ դուրս է գալիս խմբակցությունից, նա պիտի շարունակի՞ օգտվել խմբակցության բոլոր իրավունքներից, աջ ու ձախ հարցազրույցներ տա` վարկաբեկելով այդ խմբակցությանը, եթե այդ խմբակցության ռեսուրսների հաշվին է եկել խորհրդարան»,- այսօր` դեկտեմբերի 15-ին, ԱԺ նոր Կանոնակարգ- օրենքի քննարկման ժամանակ ասաց պատգամավորը` դիմելով հիմնական զեկուցող, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

 

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` աջ ու ձախ հարցազրույց տալու որեւէ սահմանափակում Կանոնակարգ-օրենքը չունի, իսկ խմբակցությունների իրավունքների մասին որոշում է խմբակցությունը. «Խմբակցությունից դուրս գալը կամ հեռացնելը պահպանվում է: Մենք միտված են նրան, որ խմբակցություններն ամուր պահենք, այս լուծմանը գնացել ենք` հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի պատկերը եւ դառը փորձն ունենալով»:

 

https://news.am/arm/news/362923.html