Գ.Ծառուկյանը և Ս.Նեվերովն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

10/12/2018

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ՝ ,Եդինայա Ռոսիաե խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը և պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, մեկ րոպե լռությամբ հարգել 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակը: Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը ևս մեկ անգամ դատապարտել է 103 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը: