Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին

09/22/2018

Հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ և ծափողջույններով Հյուսիսային պողոտայում ընթացող ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հավաքին է միացել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը ելույթի սկզբում շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և համայն հայությանը անկախության տոնի կապակցությամբ: Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր թիմի վրա տարբեր ուղղություններով ցեխ են շպրտել և ավելացրել , որ չի կարելի այսօր երևանցիներին բաժանել մասերի, քանի որ հաջողությունն ու հաղթանակը միասնության մեջ են: ԲՀԿ նախագահը նաև կոչով դիմել է երևանցիներին՝ հայտարարելով՝ Ում կցանկանաք, նրան էլ ձեր ձայնը տվեք, այդ հնարավորությունը ձերն է: