ԲՀԿ-ն Կապանում քաղաքապետի թեկնածու է առաջադրում

08/22/2016

Այսօր տեղի է ունեցել  ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 2-ին Կապանում ՏԻՄ ընտրության մասնակցության հարցը:

ԲՀԿ Կապանի տարածքային կառույցը որոշեց հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրել ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանի թեկնածությունը:

 

ԲՀԿ մամուլի ծառայություն