ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ

04/02/2018

Յուրաքանչյուր հայ մինչև կյանքի վերջը պետք է երախտապարտ լինի այն հերոսներին, որոնք արյունով պահեցին հայրենի հողն ու նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին․ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել  է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ, հայտնել իր զորակցությունն ու լուծում տվել նրանց բարձրաձայնած բոլոր խնդիրներին։ «Ոչ ոք ու ոչինչ չի կարող մեղմել կորստի այն մեծ ցավը, որը դուք զգում եք։ Սակայն ուզում եմ վստահեցնել, որ որպես ձեր որդի, եղբայր ու հարազատ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով լինել ձեզանից յուրաքանչյուրի կողքին», - հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Բարեգործական հիմնադրամը հերոսների ընտանիքներին նաև ֆինանսական  աջակցություն է ցուցաբերել։