«Իրավունք». ԲՀԿ-ից փող ու տեղ չուզել

11/29/2016

«Երեկ խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ խիստ ակտիվ էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ էության, նա մի քանի անգամ իր ելույթներում հասկացնել տվեց, որ այս անգամ խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» չի պատրաստվում իր համամասնական ցուցակում ապաստան տրամադրել մանր կուսակցություններին, առավել ևս՝ փող տրամադրել ընտրություններին մասնակցության համար:

 

Ն. Զոհրաբյանի այսպիսի խիստ մոտեցումը ակնհայտ մտահոգություններ են առաջացրել ոչ միայն ԲՀԿ-ական պատգամավորական շարքերում, այլև այն ընդդիմադիրների մոտ, որոնք դեռ հույսեր են տածում ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ իրենց տեղը գտնել 2017 թվականին խորհրդարանում»,–գրում է թերթը։

http://www.tert.am/am/news/2016/11/29/iravunk/2206828