ՏՈՆԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

01/05/2011
Արդեն մի քանի օր է, ինչ իր պարտավորություններն է ստանձնել 2011 թվականը: Բոլորի կողմից սիրված Ամանորի կապակցությամբ, բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ամանորյա հաճելի անակնկալ է մատուցվում Հանրապետության 300 000-ից ավելի մանուկներին:

Մայրաքաղաքի բազմաթիվ հրապարակներում և փողոցներում հավաքված երեխաները անակնկալի էին գալիս՝ հանդիպելով նվերներով ծանրաբեռնված ձմեռ պապիների և ձյունանուշների ուղեկցությամբ մեքենային:





Ձմեռ պապերը և ձյունանուշները հոգ էին տարել նաև այն մասին, որպեսզի Ամանորը հաճելիորեն նշանավորվի նաև հանրապետության բոլոր մարզերի փոքրիկների համար: Ամանորյա այցելությունների աշխարհագրությունը չէր սահմանափակվում բացառապես քաղաքամայր Երևանով: Հանրապետության բոլոր մարզերի փոքրիկներին նույնպես վերապահված էր զարմանալ և ուրախանալ ձմեռ պապերի և ձյունանուշների անակնկալ այցելություններով:

Շիրակի մարզի հազարավոր մանուկներ բերկրանքի պահեր ապրեցին ձմեռ պապի անակնկալ այցից ու նվերներից: Ամենուր նվերներով ծանրաբեռնված հյուրերին դիմավորում էին մեծ խանդավառությամբ: Նվերները բաժանվեցին մարզի Ամասյա, Ախուրյան, Աշոցք, Արթիկ, Մարալիկ համայնքներում: Ձմեռ պապի և ձյունանուշի գալուստը տոնական տրամադրություն էր բերում ամենուր:

Ամանորը հիշարժան դարձավ նաև Վանաձորի փոքրիկների համար: «Սուրբ Նարեկ» մանկական հիվանդանոցում ապաքինվող փոքրիկները ևս չէին անտեսվել: Այնուհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ակցիայի շրջանակներում տոնական տրամադրություն ստեղծվեց նաև Վանաձորի մանկատնում: Նրանք ևս նվերներ ստացան:





Հեռավոր Տավուշի մարզում նույնպես ձմեռ պապիները և ձյունանուշները հաղորդեցին տոնական տրամադրություն: Նոյեմբերյանում ուրախ մանուկները դիմավորեցին ձմեռ պապերին և ձյունանուշներին, ստացան նրանցից նվերներ և անակնկալներ: Ակցիայի շրջանակներում ձմեռ պապերը և ձյունանուշները այցելեցին Հանրապետության մարզերը, տոնական տրամադրություն հաղորդեցին բոլոր մանուկներին: Տոնական ակցիան շարունակվեց մինչև հունվարի 5-ը, այն ամփոփվեց Երևանի կենտրոնական հրապարակում, որտեղ հարյուրավոր փոքրիկների ձմեռ պապերը և ձյունանուշները նվերներ տվեցին: