Մասնակցություն Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կոնֆերանսին

07/02/2015

ԲՀԿ Երիտասարդների Միության ներկայացուցիչները մասնակցեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած <<Եվրոպան հեռանկարում>> ծավալուն քննարկմանը: Նմանօրինակ բարձր մակարդակի միջոցառումները, որոնց մասնակցում են և՛ հայաստանյան, և՛ արտերկրի քաղաքական ու հասարակական սեկտորի արհեստավարժ ներկայացուցիչները, նպաստում են երիտասարդների քաղաքական և քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանն ու նոր ծանոթությունների և գիտելիքների ձեռքբերմանը: