ԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

10/03/2010
Հոկտեմբերի 1-3-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել  “Բարգավաճ Հայաստան” կուսակցության Երիտասարդության հարցերի հանձնաժողովի 7-րդ ընդլայնված համաժողովը:

Երիտասարդ կուսակցականների հետ հանդիպել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են երիտասարդներին հուզող մի շարք հիմնախնդիրներ, որոնց թվում էր նաև ՀՀ հասարակական - քաղաքական գործընթացներին երիտասարդության առավել ակտիվ մասնակցության խնդիրը:  «Հարգելի ուսանողներ, դուք եք մեր երկրի ապագան: Միշտ պատրաստ եմ լսելու ձեր տեսակետները, ձեր խնդիրները և առաջարկությունները»-, ելույթում նշեց ԲՀԿ նախագահը:



Համաժողովի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որը կոչ է անում երկրի հասարակական - քաղաքական ուժերին առաջնորդվել կուսակցությունների համամասնական ցուցակներում երիտասարդների համար նախատեսված 10%-ը պահպանելու սկզբունքով: