Ընդունվեց Հայտարարություն

04/24/2015

Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների Միության նախագահ, ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում կարևորում է 1915 թվականի դեպքերի դատապարտումը միջազգային հանրության կողմից:

՛՛Ոճրագործություն, որի անխղճությունը ոչ մի կերպ չի կարող սահմանվել, չկա որևէ հատկանիշ, որով հնարավոր կլինի բնութագրել այդ անմարդկային դաժանությունը՛՛.ասվում է Վ. Էնֆիաջյանի հայտարարության մեջ: