ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

06/23/2011
Դարձնել երիտասարդներին մեր երկրի քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցը և ներգրավել նրանց օրենսդրական գործունեության մեջ. մոտ մեկ ամիս առաջ ձևավորված երիտասարդական խորհրդարանը հենց այս նպատակն է հետապնդում:






Հունիսի 23-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման են եկել երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ ներկայացուցիչները: Ողջունելով երիտասարդական խորհրդարանի անդամներին` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ խորհրդարանն այն քաղաքական բարձր ամբիոնն է, որտեղ  երիտասարդներն ունեն իրենց ներուժն օգտագործելու լայն հնարավորություն: