ԲՀԿ-ն շարունակում է քարոզարշավը

11/13/2015

Դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ԲՀԿ-ն շարունակում է քարոզարշավը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի անդամ, ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ Երիտասարդների միության խմբակցության քարտուղար Ռաֆայել Հունանյանը հանդիպեցին երիտասարդների հետ:
Երիտասարդներին ներկայացվեց նախագծի առանցքային կետերը և հիմնական փոփոխությունները:
Կարևորվեց փոփոխության այն եզրույթները, համաձայն որի` ինստիտուցիոնալ մեխանիզմների տարանջատում է իրականցվելու նախագահի, կառավարության և Ազգային Ժողովի համակարգերի միջև:
Ներկաներին մասնավորեցվեց տարանջատումների արդյունքում բալանսավորված և հակակշիռներով իշխանական համակարգ ձևավորելու առավելությունները:
Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ հանրաքվեի դրվող նախագծի առանցքային կետերը համահունչ են դեռևս 2007թ.-ն ընդունված ԲՀԿ ծրագրային դրույթներում:
Մենք միշտ կողմնակից ենք եղել կառավարման մոդելի խորհրդարանական տարբերակին անցում կատարելուն և դրանից բխող դրական փոփոխություններին:
Ակնհայտ է, որ մի շարք համակարգերում, այդ թվում` դատաիրավական բնագավառում ակնկալվում է զգալի փոփոխություններ, որոնց շնորհիվ դատական համակարգը, դատարաններն ու դատավորները հնարավորություն կունենանան առավել արդյունավետ և անկաշկանդ գործելու և միևնույն ժամանակ ստանալ այնպիսի պետական երաշխիքներ` համաձայն որոնց` դատավորնեի անկախությունը պաշտպանված է: