ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԲԱԶԵ 2010» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

09/08/2010

Օգոստոսի 23-28-ը Ծաղկաձորում կայացավ «Բազե 2010» երիտասարդական հավաքը: Կապույտ ճակատի սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցումներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի ներկայացրած թիմը ճանաչվել է լավագույնը: Հաղթանակի կապակցությամբ կուսակցական երիտասարդներին շնորհավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երիտասարդները ԲՀԿ նախագահից ստացան պատվոգրեր և որպես խրախուսում՝ հեռուստացույց: