ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՋՈԿԱՏԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

10/13/2011
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Բազե» երիտասարդական հավաքի ժամանակ ԲՀԿ երիտասարդների միության ջոկատը իրենց ճակատում ճանաչվում է լավագույնը: Հաղթանակած ջոկատի հետ կայացած հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ և մաղթեց, որ սա լինի իրենց կյանքի հերթական հաղթանակներից մեկը միայն:
«Մշտապես  լինելու եմ երիտասարդների կողքին, խրախուսելու և աջակցելու եմ երիտասարդական նախաձեռնությունները»- ամփոփեց Գագիկ Ծառուկյանը: