ԲՀԿ անդամը տոնեց իր 100-րդ տարեդարձը

08/21/2015

Օգոստոսի 20-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Հարություն Զաքարյանը տոնում է իր 100-րդ տարեդարձը: Հատկանշական է, որ Հարություն պապը կուսակցական է դարձել 92 տարեկանում, ով ապրելով խորհրդային հասարակարգում չի հանդիսացել միակուսակցական համակարգի անդամ և միայն տարիներ անց է որոշել անդամագրվել իր կյանքի առաջին կուսակցությանը:
Հոբելյարին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի անունից շնորհավորեց և շնորհակալագիր հանձնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Շնորհավորում ենք Հարություն Զաքարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում տոկուն առողջություն: