ԲՀԿ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

04/21/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց կուսակցության Երիտասարդական միության Աղջիկների միության անդամների հետ: Միությունը ձևավորվել է մեկ ամիս առաջ, և այս ժամանակահատվածում արդեն հազարավոր անդամներ ունի, ստեղծվել է համակարգող խորհուրդ, համապատասխան հանձնաժողովներ:





Ողջունելով կուսակցականներին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ կուսակցական աշխատանքներում երիտասարդ աղջիկները ակտիվ մասնակցություն են ունեցել, իսկ այսուհետ էլ ավելի ակտիվ դերակատարում են ունենալու: «Ցանկացած ծրագիր և նախաձեռնություն, որ դուք ներկայացնեք, ես պատրաստ եմ աջակցել և իրականություն դարձնել»,- նշեց ԲՀԿ նախագահը:


Գագիկ Ծառուկյանը խորհրդին մաղթեց արդյունավետ աշխատանք և պատրաստակամություն հայտնեց աջակցելու առաջարկված ծրագրերի իրականացմանը: