Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների Միությունը հայտարարում է

11/02/2015

Հարգելի՛ երիտասարդներ և ուսանողներ,նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, ԲՀԿ Երիտասարդների Միությունը կրկին տոնելու է սիրված և պահանջված դարձած այս տոնը:
Ինչպես միշտ, մեզ համար չափազանց կարևոր է Ձեր կարծիքն ու ցանկությունը տոնական միջոցառման կազմակերպման վերաբերյալ: 
Այս տարի նույնպես մենք անցկացնում ենք արդեն ավանդական դարձած քվեարկությունը, համաձայն որի՝ Դուք եք որոշում, թե տոնական երեկոյին հայկական երգարվեստի որ ներկայացուցչին եք ցանկանում տեսնել բեմահարթակում: 
[email protected] էլ. հասցեին ուղարկեք այն կատարողի կամ կատարողների անունները, որոնց ցանկանում եք տեսնել նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգին:
Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին:
Տոնական երեկոյի հրավիրատոմսերի համար կարող եք դիմել ԲՀԿ կենտրոնական գրասենյակ, հասցե՝ Ք.Երևան, Հանրապետության 47, հեռ.՝ 010-60-33-43